National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.02.2022
ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի առցանց նիստի ժամանակ Մարիա Կարապետյանն անդրադարձել է մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերին
1 / 1

Փետրվարի 24-25-ը տեղի են ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի նիստերը:

Տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի առցանց նիստի ընթացքում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը՝ նշելով.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ռիչիին իր ելույթի եւ հատկապես երկրների կողմից ընդունվող օրենսդրական նախաձեռնությունների օրինակների համար: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ կոնգրեսական Քրիս Սմիթին՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում իր անխոնջ հետեւողական աշխատանքի համար:

Կցանկանայի հակիրճ ներկայացնել, թե ինչ կոնկրետ քայլ է արել Հայաստանը մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման եւ թրաֆիքինգի զոհերին ծառայություններ մատուցելու ոլորտում: Իմ կարծիքով՝ վերջին երկու տարիների ամենակարեւոր փոփոխությունը եղել է մարդկանց թրաֆիքինգի, շահագործման եւ սեռական բռնության զոհերի վերականգնողական ծրագրի պետական բյուջեի կրկնապատկումը: Ծրագիրը ներառում է թեժ գծեր, ապաստարաններ, բժշկական օգնություն, իրավաբանական ծառայություններ, հոգեբանական եւ խորհրդատվական օգնություն, հիմնական կրթություն:

Կցանկանայի նաեւ կիսվել 2021 թվականի մեր ունեցած տվյալներով՝ Հայաստանի իրավիճակին հնարավորինս հաղորդակից դարձնելու համար: 2021 թվականին մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման վերաբերյալ արձանագրվել է 31 դեպք, որոնցից 6-ը եղել են տղամարդիկ, իսկ 25-ը՝ կանայք: Դեպքերից 24-ը եղել են սեռական շահագործման, իսկ 7-ը՝ աշխատանքային շահագործման դեպքեր: Տուժածները ստացել են համապատասխան աջակցություն:

Հայաստանը շարունակելու է բարելավել օրենսդրությունն ու կառույցները՝ մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման, վերականգնողական ավելի բարձրորակ ծառայություններ մատուցելու եւ մարդկանց թրաֆիքինգի դադարեցման գլոբալ ջանքերին նպաստելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am